Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Մի սպանիր». պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում

«Մի սպանիր». պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում
20.11.2017 | 13:47

Օգոստոսի 15-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք, Մարալիկ, Արթիկ համայնքներում իրականացվեց «Մի՛ սպանիր» խորագրով ծրագիրը՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը։

«Մի՛ սպանիր» ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Աշոցք, Ախուրյան համայնքների բնակչության շրջանում գիտելիքների և իրազեկության մակարդակի բարձրացմանը վերարտադրողական առողջության, ինչպես նաև սելեկտիվ աբորտների վնասակարության վերաբերյալ։


ՀՀ-ում առկա է նորածինների սեռերի հավասարակշռության լուրջ խախտում: Նորածինների սեռերի հավասարակշռության առաջին խախտումները նկատվեցին և տղա՝ 100 աղջկա դիմաց: 2000-ական թթ. իրավիճակը մի փոքր մեղմվեց, իսկ 2012 թ. տվյալներով՝ նորածին երեխաների սեռերի հարաբերակցությունը կազմել է 114 տղա՝ 100 աղջկա հաշվով, երբ սահմանված դեմոգրաֆիական ցուցանիշների դեպքում այն պետք է լիներ 102-106 տղա՝ 100 աղջկա համեմատությամբ: Որոշ մարզերում այդ ցուցանիշը սահմանային է. 120 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ: Վերջին 20 տարում ՀՀ-ում չի ծնվել մոտ 50.000 աղջիկ երեխա՝ համաձայն պաշտոնական աղբյուրների:


«Տղա երեխա ունենալը հայ հասարակության մտածելակերպում ընկալվում է որպես պատվի, ինքնասիրության և հպարտության խնդիր, այսինքն՝ առկա է սոցիալ-հոգեբանական դիսոնանս: Արդյունքում ամուսնու ընտանիքի կողմից կնոջ նկատմամբ իրականացվում է բարոյահոգեբանական ճնշում, ինչի հետևանքով կինը դիմում է աբորտի: Բացի դրանից՝ աբորտը գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկն է»,- նշում է բժիշկ-գինեկոլոգը:
Ծրագրի շրջանակում տպագրվել են 1000 պոստերներ և փակցվել կամ տրամադրվել Շիրակի մարզի նշված համայնքների բժշկական հաստատություններին (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, մոր և մանկան կենտրոններ, ծննդատներ), կրթական հաստատություններին (բուհ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, դպրոցներ, հատուկ խնամքի կենտրոններ)։ Տպագրվել է նաև 8000 բուկլետ, որոնք բաժանվել են վերոնշյալ համայնքների բնակչության շրջանում:


«Մի՛ սպանիր» ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 5649

Մեկնաբանություններ